Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում սողանքի հետևանքով վնասվել են խմելու և ոռոգման ջրագծերը
Հուլիսի 8-ին` ժամը 16:56-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ակտիվացած սողանքի հետևանքով վնասվել է գյուղի ջրագիծը. անհրաժեշտ է օգնություն. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սողանքի (ճակատը՝ մոտ 30 մ) հետևանքով վնասվել են խմելու և ոռոգման ջրագծերը. տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության պատասխանատուին: