Հրապարակվել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի` 1988թ. Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը:
Երկու րոպե 26 վայրկյան տևողությամբ տեսանյութն ամփոփում է ֆիլմի ամենատպավորիչ ու առանցքային դրվագները` նախքան պրեմիերան ներկայացնելով կինոնկարի ընդհանուր ուրվագիծը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հունիսի վերջին Մոսկվայում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը:
Դրա արտադրությամբ զբաղվող «Մարս Մեդիա» ընկերությունը հայտնել է, որ ֆիլմը, նույնիսկ անավարտ, անջնջելի տպավորություն է թողել հանդիսատեսի վրա: Դա հաստատում է նաև այն, որ ֆիլմի ավարտին դահլիճում բոլորը ոտքի են կանգնել:
Կինոնկարը ռուսական վարձույթում կլինի 2016թ. դեկտեմբերի 1-ից: