Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июль
2016

Նախկին ազատամարտիկները պատրաստ են Թալիշի կողքին ավան հիմնել ու ապրել (տեսանյութ)

0

Նախկին ազատամարտիկներն այսօր ասուլիս էին հրավիրել՝ հայտարարելու, որ  պատրաստ են մեկնել Թալիշ գյուղի հարակից տարածք, այնտեղ գյուղի կողքին ավան կառուցել և մշտական բնակություն հաստատել:

«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը նշեց, որ Թալիշը սահմանամերձ գոտուց դարձավ չեզոք գոտի, և հիմա իրենք բնակավայր են ուզում կառուցել՝ չեզոք գոտուց ներս:

«Մենք չենք կարող թալիշցիներին ուղղել Թալիշ, քանի որ դարձել է չեզոք գոտի: Թալիշի վերաբնակեցման հետ այս ծրագիրը կապ չունի. մեր խնդիրն է պաշտպանության երկրորդ գիծ ունենալը: Ծրագիրը միտված է հողը փայփայելու, պաշտպանելու: Մենք ստեղծում ենք ավան, բնակեցնում ենք հզոր կամքի տեր մարդկանցով, ովքեր պատրաստ են կանգնել երկրորդ պաշտպանական գծում, ովքեր կօգնեն առաջին գծում կանգնած հերոս երեխաներին»,-ասաց նա և կոչով հանդես եկավ համայն հայությանը, աշխարհին, և մասնավորապես՝ ՀՀ և ԼՂՀ կառավարությանը, որ օգնեն իրենց ծրագիրը կյանքի կոչել՝ ոչ միայն ֆինանսով, այլ ընդհանրապես աջակցությամբ:

Ծրագրի հեղինակ, «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ. ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը տեղեկացրեց, որ ծրագիրը ուղարկել են ՀՀ, ԼՂՀ վարչապետներին, տեղեկացրել, որ գնում են այնտեղ ապրելու, առաջնագծի թիկունքն ուժեղացնելու, տնտեսությունը զարգացնելու:

«Թալիշն ինչ է, մի փոքրիկ գյուղ է, մի փոքրիկ ավան դնենք կողքը, ավելի ապահով տարածքում, գործ դնենք, ապրենք, լինենք օգտակար երկրին։ Եվ բուն թալիշցիները, որ ուզում են գնան, ես էլ թալիշցի եմ, իմ տունն էլ քանդված է, ուզում եմ օրինակ ծառայել, կան անվտանգ տարածքներ, կարող ենք այնտեղ բնակվել»,-ասաց նա:

Սակայն ծրագրի հեղինակը նշեց, թե մեկ ամիս է անցել իրենց դիմումից, բայց պատասխան վարչապետներից չեն ստացել: «Հիմա բարձրաձայն ասում ենք՝ իշխանավորնե՛ր, դուք մեզ հետ համագործակցելո՞ւ եք, թե՞ խանգարելու։ Եթե չէ, մենք մյուս քայլին ենք դիմելու և հայտարարելու ենք, որ գյուղը ծախվել է»,-ասաց նա:

Հարցին, որ եթե չթողնեն, այդ դեպքում ի՞նչ են անելու, պատասխանեցին, որ իրենց չեն կարող արգելել չգնալ:

«Մենք կարող ենք մեր փողով հողամաս առնենք ու գնանք ապրելու, բայց մեզ պետք է, որ մեր սիրելի իշխանությունը մեզ աջակցի»,-ասաց նա և լրացրեց, որ արդեն իսկ իրենց կոչերին արձագանքներ կան՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցով Լոս Անջելեսից 1 մլն 800 հազար դոլար է հավաքվել ծրագրի համար:

Նախաձեռնությանը միացած Անուշ Զուրաբյանը տեղեկացրեց, որ շուրջ 300 հոգի 6 կազմակերպություններից իրենց ցանկությունն են հայտնել գնալ և ավան հիմնել ու բնակվել: Մի քանի անգամ գնացել են Արցախ, ապրելու համար գյուղին մոտ տարածք գտել և մնում է կառավարության համաձայնության դեպքում նախահաշվարկ անել ու հասկանալ, թե ինչպես հիմնել ավանը:

«Ես Երևանում եմ բնակվում, պատրաստ եմ իմ 5 տարեկան երեխայի հետ բնակվել և անել այն ամենը, ինչ պարտավորված եմ»,-ասաց նա:

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин поздравил медицинских работников с профессиональным праздником


Спорт в России и мире
Москва

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Чувашия, Карелия и Удмуртия вошли в десятку лучших лесохозяйственных регионов





Путин в России и мире
Москва

Максим Шевченко: в самостоятельность террористов, да ещё и внутри СИЗО, не поверю никогда


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Валерий Гергиев

Про царя в голове: Гергиев привез в «Большой» «Ивана Сусанина»



Москва

Построим памятник всем миром

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net