Հրդեհի պատճառով Մոսկվայի մետրոյի 6 կայարան ժամանակավորապես փակվել է (տեսանյութ)
Մոսկվայի մետրոյի վեց կայարան այսօր ժամանակավորապես փակվել էր տեխնիկական անսարքությունների պատճառով: Այդ մասին հայտնել են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
««Կոտելնիկի» կայարանից մինչև «Կուզմինկի» կայարան գնացքների երթևեկության բացակայության պատճառը հոսանքի բացակայությունն է»,- հայտարարել են մամուլի ծառայությունում:
Ուղևորների համար գործարկվել են անվճար ավտոբուսներ: Այնուամենայնիվ, սոցիալական ցանցերում բողոքել են անվճար ավտոբուսներում հրմշտոցից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Վիխինո» կայարանում փոքր հրդեհ է տեղի ունեցել: Կայարանի վարչական շենքում էլեկտրական մալուխ է այրվել: Տեղի ունեցած հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Հրդեհի տեսանյութն օգտատերերից մեկը տեղադրել է Youtube-ում: