Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июль
2016

Պետծառայողները զրկվում են հանգստի, կրթության ու հիպոթեքային վարկերի դիմաց վճարելու հնարավորությունից. արհմիությունը քայլեր կձեռնարկի

0

 

Պետաշխատողների արհմիությունը բացասական է գնահատում սոցփաթեթների հանգստի բաղադրիչը կասեցնելու մասին կառավարության որոշումը, քանի որ այն վատթարացնում է պետծառայողների սոցիալական պաշտպանության վիճակը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:

«Բացասական եմ վերաբերվում դրան, որովհետև մարդիկ կարողանում էին իրենց հանգիստը կազմակերպել: Ճիշտ է՝ քիչ օրերով, որովհետև գները թանկ են, գումարը քիչ, 72 հազար դրամ է ընդամենը, բայց հնարավորություն կար գոնե մի երկու-երեք օրով գնալ հանգստանալու: Իսկ հիմա այդ հանգստի հնարավորությունից զրկվում են, այն էլ 2017-2019 թվականների ընթացքում», - մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:

Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ 2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսերի շրջանակում հանգստի բաղադրիչը կասեցվելու է: «Այս պահի դրությամբ՝ 2017-ի համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ մասով ծախսեր նախատեսված չեն»,-  ասաց նախարարը՝ հավելելով, որ չարաշահումներ են կատարվել ու այժմ դրանք քննվում են:

Նախարարը նաև ասաց, որ պետբյուջեում սոցփաթեթի հետ կապված միջոցների ծավալը կազմում է 10 մլրդ դրամ, իսկ դրանից օգտվողների թիվը հասնում է 100 հազարի:

«Չնայած չարաշահումներին, կան նաև բարեխիղճ պետական աշխատողներ, որոնք դրա կարիքը շատ ունեն: Այս որոշումը մեծ ազդեցություն ունի, որովհետև այս փաթեթից օգտվում են բոլոր պետական աշխատողները՝ ուսուցիչները, սոցիալական, մշակույթի ոլորտի աշխատողները, քաղծառայողները, պետական տարբեր ծառայողներ, որոնց թիվն ավելի քան 100  հազար է»,-ասաց պետական ծառայողների արհմիության ներկայացուցիչը:

Անահիտ Ասատրյանի խոսքերով՝ արհմիությունն անպայման քայլեր է ձեռնարկելու ու առաջին քայլով դիմելու են կառավարությանը. «Պետծառայողների սոցիալական պաշտպանվածության աստիճանն է պակասում: Իհարկե, մենք դրա դեմ մեր ձայնը պետք է բարձրացնենք, որովհետև մենք երկու տարի է՝ դիմում ենք կառավարություն, որ համայնքային և ՏԻՄ-երի աշխատակիցներին նույնպես տրվի սոցփաթեթ, որովհետև համարում ենք անարդար, որ պետական ծառայողներն ունեն, իսկ նրանք չունեն: Առաջին քայլն այն կլինի, որ մենք կդիմենք կառավարություն»:

Ըստ Անահիտ Ասատրյանի՝ հանգստի հնարավորությունը շատ կարևոր է աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից: «Դա նաև փոքր մոտիվացիա է, որ մարդիկ պետական աշխատող լինեն: Մարդիկ այսօր փոքր հնարավորություն ունեն վճարելու իրենց հանգստի համար»:

Արհմիության նախագահը ահազանգում է, որ կասեցման որոշումն ավելի բացասական սոցիալական արձագանք կունենա, քանի որ սոցփաթեթի այդ մասը՝ 72 հազարը ծառայում է ոչ միայն հանգստի համար, այլև այդ գումարը կարող է ուղղվել նաև պետաշխատակիցների կրթության, երեխաների ուսման վարձի, հիպոթեկային վարկերի տոկոսների մարմանը:

«Եթե 72 հազարը չի տրվելու, նշանակում է, մենակ հանգստի մասով չի կասեցվելու գումարը, նշանակում է պետական ծառայողները կրթության համար էլ չեն կարող վճարել, հիպոթեքային վարկի տոկոսներն էլ չեն կարող վճարել: Դա նույն գումարից էր տրվում: Մարդը կարող էր չգնալ հանգստի և այդ գումարն ուղղել իր կամ երեխայի ուսման վարձի վճարմանը, կամ հիպոթեքային վարկի տոկոսների վճարմանը, իսկ հիմա այդ հնարավորությունից պետծառայողները զրկվում են: Որոշումը վատթարացնում է պետծառայողների սոցիալական պաշտպանության վիճակը: Սա ուղղակի անթույլատրելի է»,-ասաց արհմիության ներկայացուցիչը:

Արհմիության ներկայացուցիչը  չի բացառում, որ սա պարզապես գումար խնայելու տարբերակ է՝ պետծառայողների հաշվին: «Եթե չարաշահումները բացահայտելու հետ էր կապված, դա կարելի էր ավելի արագ անել: Ինչ որ միջոցներ կարելի է գտնել, որ չարաշահումներ չլինեն»,-ասաց պետական հիմնարկների արհմիությունների ճյուղային արհմիության նախագահը:

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Кирилл Скачков

Скачков и Тайлакова выиграли соревнования по настольному теннису на Играх БРИКС


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бизнес-омбудсмен Москвы оказывает поддержку НМСП





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Арутюнов

Триумфальное возвращение Льва Лещенко на сцену спустя месяцы затишья. Артист презентовал дуэт с солистом группы “Парк Горького” Сергеем АРУТЮНОВЫМ



Москва

Юные таланты под эгидой Фонда Спивакова дали концерт в «Михайловском»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net