Պուտինի հետ հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ. Էրդողան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման կոնկրետ ամսաթիվը համաձայնեցված չէ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Anadolu գործակալությունը:
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով զբաղվում է Թուրքիայի ԱԳՆ-ն, ասել է թուրք նախագահը:
«Կարծում եմ՝ Պուտինի հետ հանդիպումը կկայանա օգոստոսի վերջին: Կոնկրետ ամսաթվի մասին կհայտարարվի ավելի ուշ»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ափսոսանք է հայտնել և ներողություն է խնդրել ՌԴ իշխանություններից անցած աշնանը թուրքական օդուժի կողմից կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի համար: Դրանից հետո սկսվել է երկու երկրների հարաբերությունների աստիճանական վերականգնումը։