Իրաքում դամբարանի մոտ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
Իրաքում շիա դամբարանի մոտակայքում հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի, հաղորդում է RIA Novosti-ին։
Բացի այդ, հրաձգության և պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասնում է 52-ի։
Ըստ լրատվամիջոցների՝ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել դամբարանի մուտքի մոտ, որտեղ ոստիկաններ են կանգնած եղել։ Դրանից հետո մեկ այլ մահապարտ և ևս ինը զինված անձ հայտնվել են դամբարանի ներսում։ Երկրորդ մահապարտի թիրախը պահակներն են եղել, ինչպես նաև այն ընտանիքները, որոնք հավաքվել էին տոնական միջոցառմանը մասնակցելու համար։ Երրորդ մահապարտը ոչնչացվել է։
Նշվում է, որ զինված գրոհայինները պատանդներ են վերցրել։
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։