Հս. Կորեան ԱՄՆ-ի պատժամիջոցները երկրի առաջնորդի նկատմամբ անվանել է «պատերազմի հայտարարում»
Հս. Կորեայի իշխանություններն ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի նկատմամբ դիտարկում են որպես «պատերազմի հայտարարում»:
Այս մասին հայտնում է Agence France Presse-ը` նշելով, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են լուրջ պատասխան միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները հուլիսի 6-ին պատժամիջոցներ են սահմանել Հս.Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի, ինչպես նաև երկրի 22 այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր Վաշինգտոնի կարծիքով պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար: