Սանկտ Պետերբուրգում չեղարկվել է առաջին չարտերային չվերթը դեպի Թուրքիա
Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր առաջին չվերթը Ռուսաստանից Թուրքիա չեղարկվել է: Lenta.ru-ի փոխանցմամբ` չվերթի չեղարկման մասին տեղեկությունը հայտնվել է «Պուլկովո» օդանավակայանի թռիչքների ցանկում:
Նախատեսվում էր, որ ZF 8877 չվերթը պետերբուրգյան օդանավակայանից կթռչի Անթալիա հուլիսի 7-ին` Մոսկվայի ժամանակով 15:00-ին: Երթուղին պետք է սպասարկեր Katekavia ընկերությունը, որն աշխատում է Azur Air անվանման ներքո:
Azur Air ընկերությունից տեղեկացրել են, որ տուր-գործակալության խնդրանքով ավիափոխադրողը պատրաստվել է Թուրքիա կատարելիք այցերին: Նախատեսվում է, որ չվերթներ են իրականացվելու Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Եկատերինբուրգից, Դոնի Ռոստովից և Նովոսիբիրսկից:
Երկու երկրի միջև ոչ կանոնավոր չվերթների վերականգնման թույլտվություն պետք է տա «Ռոսավիացիան», սակայն կազմակերպությունում սպասում են կառավարության որոշմանը, որում կնշվի նման ավիափոխադրումների արգելքի վերացման ամսաթիվը: