Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։