Գնդապետ Դավիթ Մանուկյանը նշանակվել է ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գնդապետ Դավիթ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։