Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով վաղը կմեկնի Լեհաստան
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 08-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանրապետության Նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ: