Անկարան սպասում է Մոսկվայի պատժամիջոցների չեղարկմանը, սակայն պնդում է Ասադի հրաժարականը. Թուրքիայի ԱԳՆ
Ռուսաստանը խոստացել է չեղարկել հակաթուրքական պատժամիջոցները, որոնք սահմանվել են Թուրքիայի հետ հարաբերությունների սրացումից հետո, և այժմ Անկարայում սպասում են այդ սահմանափակումների չեղարկմանը` երկու երկրների միջև կապերի կարգավորման շրջանակում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մենք նամակ ենք ուղարկել, որը բավականին օգտակար է եղել մեր հարաբերությունների կարգավորման համար: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնել ռուս ժողովրդին և ռուսական Су-24 խոցված ինքնաթիռի օդաչուի ընտանիքին: Այժմ կարևոր է՝ ինչպես մենք կամրապնդենք մեր հարաբերությունները: Ռուսաստանն ասել է, որ կհանի բոլոր պատժամիջոցները»,-ասել է նախարարը:
Միևնույն ժամանակ Չավուշօղլուն ընդունել է, որ Անկարայի դիրքորոշումը սիրիական հարցի վերաբերյալ մնում է անփոփոխ: Թուրքական կողմը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: