Հունաստանի խոշորագույն նավթային ընկերության սեփականատերն ինքնասպան է եղել սնանկացման պատճառով
Հույն գործարար Մամիդակիսը ինքնասպանություն է գործել իր Mamidoil Jetoil ընկերության սնանկացման պատճառով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` հունական աղբյուրին հղումով, 84-ամյա ձեռներեցին մահացած են հայտնաբերել Կրետե կղզում գտնվող իր տանը: Մարմնի կողքին ատրճանակ է հայտնաբերվել: Ոստիկանությունը հայտարարել է ինքնասպանության մասին:
Հունաստանի խոշորագույն ընկերություններից մեկը` Jetoil-ը, հիմնադրվել է 1968-ին և զբաղվելիս է եղել նավթամթերքի պահեստավորմամբ, տեղափոխմամբ և առևտրով Հունաստանում և Բալկաններում: Ընկերությանն է պատկանում 600 լցակայանից և 7 լցանավից բաղկացած ցանցը:
Ընկերությունը խնդիրների առաջ է կանգնել անցյալ տարի, երբ ստիպված է եղել հրաժարվել Հունաստանի հարավային մասում տեղակայված իր բիզնեսի մեծ մասից:
Անցյալ տարվա վերջին ընկերության պարտքերը վարկատուների և պետության առաջ կազմել է 314 մլն եվրո: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Մամիդակիսը չի հաշտվել սնանկացման հետ: