Իրաքում եռօրյա սուգ է հայտարարվել Բաղդադի ահաբեկչության զոհերի հիշատակին
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին երկրում եռօրյա սուգ է հայտարարել` Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն` Իրաքի վարչապետը ասել է, որ «սգում է ողբերգության զոհերի համար»: Միևնույն ժամանակ Աբադին նշել է, որ անհրաժեշտ է «հաշվեհարդար» տեսնել ահաբեկչության կազմակերպիչների նկատմամբ:
Վարչապետի խոսքով` եռօրյա սուգն սկսվում է այսօրվանից:
Հիշեցնենք, որ Իրաքի մայրաքաղաքի Կարադա շրջանում ականապատ մեքենա է պայթել այսօր ավելի վաղ: Վերջին տվյալների համաձայն` 167 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով:
Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: