Ավստրալիայի խորհրդարանում լիբերալներն ու լեյբորիստները հավասար տեղեր են ստացել
Ավստրալիայի իշխող Լիբերալ-ազգային կոալիցիան և Լեյբորիստական կուսակցությունը հավասար քանակով տեղեր են ստանում երկրի խորհրդարանի ստորին պալատում: Խորհրդարանական ընտրությունների նախնական հաշվարկի տվյալները մեջբերում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ձայների հաշվարկը դադարեցվել է մինչև երկուշաբթի, սակայն նախնական արդյունքների մասին նոր տեղեկությունները շարունակում են ստացվել: Աղբյուրի հաղորդմամբ` կիրակի ձայների հաշվարկ տեղի չի ունենա:
Ձայների 77.6 տոկոսի հաշվարկների արդյունքում առկա տվյալների համաձայն` Լիբերալ-ազգային կոալիցիան և Լեյբորիստական կուսակցությունը ստորին պալատում 67-ական տեղ են ստանում 150-ից:
Ավստրալիայի դաշնային խորհրդարանը կազմված է ներկայացուցիչների պալատից և սենատից: Ներկայացուցիչների պալատում 150 տեղ է հաշվարկվում, որտեղ խորհդականներն ընտրվում են 3 տարով: Վերին պալատը կազմված է 76 սենատորներից, ովքեր ընտրվում են 2 տարով: