Փարիզի կենտրոնում ցուցարարները հրկիզել են ևս երկու ավտոմեքենա
Փարիզի Հանրապետության հրապարակում աշխատանքային օրենսգրքի դեմ բողոքողները հրկիզել են Autolib երկու էլէկտրոմեքենաներ, հաղորդում է Europe1-ը։
Ըստ ոստիկանության տվյալների՝ անհայտ անձինք անհետացել են դեպքի վայրից։ Միջադեպի հետևանքով տուժածների վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում։ Հանրապետության հրապարակում իրավիճակը կարգավորվել է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցուցարարները հրկիզել են մեկ ավտոմեքենա։ Մոտ 200 մարդ ոստիկանների ուղղությամբ ապակե շշեր և պայթուցիկներ են նետել։