Եվրո-2016. Կոնտեի սաները մեկնարկային տուրում հաղթեցին Բելգիային
Եվրոպայի 2016թ. առաջնության E խմբի առաջին տուրում Բելգիայի ընտրանին «Ստադ դե Լյումեր» մարզադաշտում ընդունեց Իտալիայի հավաքականին:
Հանդիպումն անցնում էր հավասար պայքարում: Կողմերը փորձում էին խաղի հաշիվը բացել հեռահար հարվածների շնորհիվ: 32-րդ րոպեին Իտալիայի ընտրանու պաշտպան Լեոնարդո Բոնուչին փայլուն փոխանցում կատարեց Էմանուելե Ջակերինիին, իսկ վերջինս մեն-մենակ դուրս գալով Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի դեմ, գրավեց դարպասը:
Առաջին խաղակեսի վերջնամասում թիմերը փոխանակվում էին վտանգավոր պահերով, սակայն մինչեւ հանդերձարաններ գնալը հանդիպման հաշիվը մնաց անփոփոխ:
Երկրորդ խաղակեսում Մարկ Վիլմոտսի սաները բաց ֆուտբոլ էին խաղում: Հանդիպման վերջնամասում կողմերից ուժեղ գտնվեցին իտալացիները: 90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գրացիանո Պելեն՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Բելգիա - Իտալիա՝ 0:2
Գոլը՝ Ջակերինի (32), Պելե (90)