Բաքվի COP29-ը հրաշալի շանս է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Ամիրբեկով
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը NE Global-ի հարցազրույցում ասել է, որ Բաքվում կայանալիք COP29-ի համաժողովը հրաշալի շանս է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։
«Մենք զգուշավոր լավատեսություն ենք արտահայտում և գտնում ենք, որ տեքստի շուրջ բանակցությունները հնարավոր է ավարտել մինչև COP29-ի հանդիպումը։
Դա հզոր ազդանշան կտա և արտաքին աշխարհին այն մասին, որ Եվրոպական աշխարհամասի հետխորհրդային տարածքում ամենահին, երկարատև և ողբերգական հակամարտություններից մեկը մոտենում է ավարտին, ուստի գտնում եմ, որ երկու երկրները և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է պատրաստ լինեն այդպիսի դրական հանգուցալուծմանը», - ասել է Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսի հերթական նստաշրջանը (COP29) Բաքվում անցկացվելու է գալիք նոյեմբերին։