Ֆիորենտինան ծրագրում է գնել Բարսելոնայի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը
Իտալական «Ֆիորենտինան» մտադիր է գնել «Բարսելոնայի» վինգեր Կրիստիան Տելյոյի տրանսֆերը:
Ըստ «La Gazzetta dello Sport»-ի տեղեկության՝ տոսկանացիները ցանկանում են ընթաքցիկ մրցաշրջանից հետո իրենց շարքերում պահել վարձավճարով ձեռք բերված ֆուտբոլիստին և պատրաստ են նրա համար վճարել պայմանագրով նախատեսված հրաժարագինը՝ 8 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Տելյոն մրցաշրջանի առաջին կեսը վարձրավճարով անցկացրել է «Պորտուի» կազմում:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում եզրային հարձակվողը մասնակցել է 8 խաղի որոնցում դարձել է 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: