Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2016

Новости за 27.03.2016

Քարաթափում Մեղրի-Երևան ավտոճանապարհին

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 27-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 20 մ հատված), ինչը մասամբ խոչընդոտում է երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Մեղրի ՃՇՇՁ» ՍՊԸ աշխատակիցների ուժերով ճանապարհահատվածը մաքրվել է:

«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը համեմատել է իր ելույթները Բրազիլիայի հավաքականում ու ակումբում

Tert.am (hy) 

«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը համեմատել է իր ելույթները Բրազիլիայի հավաքականում ու ակումբում:

«Եթե մարդիկ ցանկանում են, որ հավաքականում խաղամ այնպես ինչպես Բարսելոնայում, ուրեմն պետք է դիտեն «կապտանռնագույնների» հանդիպումները: Բրազիլիան ու «Բարսելոնան» տարբեր խաղաոճեր ունեն: Չենք կարող հավաքականում նույնն անել. փիլիսիոփայությունները տարբեր են»,- ասել է 32-ամյա պաշտպանը: 

Պուտինը շնորհավորել է Ասադին Պալմիրայի վերագրավման կապակցությամբ

Tert.am (hy) 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Պալմիրա քաղաք-հնավայրի վերագրավման կապակցությամբ։ 

Այս մասին տեղեկացնում է sana սիրիական լրատվական գործակալությունը:

Պուտինը զանգահարել է Ասադին և շնորհավորել ահաբեկիչների ձեռքից քաղաքը հետ վերցնելու համար և վերահաստատել Ռուսաստանի աջակցությունը Սիրիային ահաբեկչության դեմ պայքարի հարցում:



Տարոն Մարգարյանը Սուրբ Զատիկը նշել է ավանցիների հետ

Tert.am (hy) 

Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Զատկի տոնական Պատարագից հետո,  բնակիչների հետ միասին, քաղաքապետը նախ մոմեր է վառել, այնուհետ, մոտեցել է եկեղեցու բակում տոնի առիթով բացված ծիսական սեղանին ու, եկեղեցու հոգևոր հովվի տերունական աղոթքից և օրհնության կարգից հետո, շնորհավորել է ներկաների Սուրբ Զատիկը:

Այս մասին տեղեկացնում են Երևանի տեղեկատվության և... Читать дальше...

Բորուսիան պարտավոր է Կլոպին դուրս թողնել Եվրոպա լիգայից. Հումելս

Tert.am (hy) 

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մատս Հումելսը խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում անգլիական «Լիվերպուլի» հետ դիմակայության մասին, որը գլխավորում է գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Առաջին հանդիպումը կանցկացվի ապրիլի 7-ին Դորտմունդում:

«Պարտավոր ենք հաղթել «Լիվերպուլին» եւ Կլոպին դուրս թողնել Եվրոպա լիգայից: Իհարկե, նրան սպասում է շատ ջերմ ընդունելություն ու գեղեցիկ հրաժեշտ: Սակայն մինչ այդ կփորձենք խելագարության հասցնել Յուրգենին: Շատ հետաքրքիր ու էմոցիոնալ... Читать дальше...

ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվար-փետրվարին կազմել է 177 670 դրամ

Tert.am (hy) 

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ-ի հունվար-փետրվարին կազմել է 177 670 դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ ավելացել է 2.5%-ով:

Ընդ որում պետական հաստատություններում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել է 0.4%-ով և կազմել 154 749 դրամ, իսկ մասնավորում ավելացել է 5.4%-ով՝ կազմելով 209 944 դրամ: Այս ցուցանիշներն հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2015թ-ի դրությամբ միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը կազմում է Սյունիքի մարզում՝ 300 723 ... Читать дальше...

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարյակինի հետ

Tert.am (hy) 

Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինի հետ:

Այս պարտիայից հետո Արոնյանը կորցրեց մրցաշարում հաղթելու  շանսերը:  Վերջին տուրում հայ շախմատիստը մրցելու է Հիկարու Նակամուրայի հետ (ԱՄՆ):

Ոչ-ոքի է ավարտվել նաեւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Անիշ Գիրի (Հոլանդիա) պարտիան:

Բուլղարացի Վեսելին Տոպալովը պարտվել է ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրային... Читать дальше...

Բրիտանիայում կատուն 8 օր գտնվել է ծանրոցում և «շրջագայել» 418 կմ

Tert.am (hy) 

Բրիտանացի Ջուլիե Բագոտտը չի նկատել թե ինչպես է իր կատուն «սողոսկում» ծանրոցի մեջ, որ նա լցնում էր տեսասկավառակներով, գրում է huffingtonpost.com-ը: 

Պարբերականի փոխանցմամբ՝ չնկատելով, որ կատուն ծանրոցի մեջ է, կինը այն դրել է ծանրոցների համար նախատեսված արկղում: 

Կատուն «ճանապարհորդել» է 418 կմ՝ հայտնվելով երկրի հակառակ կողմը: Ծանրոցը ստացողները զարմացել են, երբ տեսասկավառակների հետ գտել են կատվին: Նրանք կատվին տարել են կենդանիների կենտրոն, որտեղ կատուն անցել է առողջական ստուգում... Читать дальше...



Բավարիա տեղափոխությունը փոխեց իմ կյանքը. Կոստա

Tert.am (hy) 

«Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան խոստովանել է, որ  տեղափոխությունը «Շախտյորից» մյունխենյան ակումբ մեծ ազդեցություն է թողել իր վրա:

««Բավարիա» տեղափոխությունը փոխել է իմ կյանքը: Ես շատ ուրախ եմ, որ կարողացա արագ հարմարվել թիմին եւ քաղաքին: Իմ թիմակցիներն ինձ շատ են օգնել: Կարծում եմ, որ իմ խաղաոճը հարմար է թիմին: Ես միշտ հավատացել եմ, որ «Բավարիան» Եվրոպայում ուժեղագույն ակումբներից մեկն է»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bild-ը:

25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը  ընթացիկ... Читать дальше...

Յոգան բուժում է քաղցկեղը. հնդիկ պաշտոնյա

Tert.am (hy) 

Հնդկաստանի այլընտրանքային բժշկության ղեկավար Յասսօ Նաիկը հայտարարել է, որ Բանգալոր քաղաքի՝ բժշկությամբ զբաղվող կենտրոններից `«Swami Vivekananda Yoga Anusandhana Samsthana (S-VYASA)»-ի հետազոտողները պարզել են, որ յոգայի վարժությունների օգնությամբ հնարավոր կլինի բուժել կամ կասեցնել քաղցկեղի զարգացումը, գրում է telegraph.co.uk-ը:

«Կենտրոնը գտել է յոգայի վարժությունների օգնությամբ քաղցկեղի կանխարգելման և բուժման միջոցը:

Բուժման գործընթացը ենթադրում է յոգայի որոշակի դիրքերի օգտագործում... Читать дальше...

Մայր Աթոռը հաղորդագրությունների տեքստերը հայատառ է տրամադրում օպերատորներին. քահանա

Tert.am (hy) 

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը իրավացի է համարում դիտողությունները, որ ամեն եկեղեցական տոնից առաջ ՀՀ քաղաքացիները Մայր աթոռից շնորհավորական հաղորդագրություններ են ստանում, որոնք հայատառ չեն:

«Ճիշտ դիտողություն է. Եկեղեցին քայլեր անում է, ուղղակի օպերատորների հետ խնդիր կա, իրենք հայատառ ուղարկելու խնդիր ունեն: Մենք տեքստը հայատառ ենք իրենց տալիս»,- Tert.am-ին ասաց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Նա հույս հայտնեց, որ, ի վերջո, կգա ժամանակ, երբ այդ հաղորդագրությունները հայատառ կլինեն... Читать дальше...

Աշխարհի ամենամեծ ճագարը բնակվում է Մեծ Բրիտանիայում (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայում ապրող Դարիուս անունով ճագարը, որն ունի մոտ 1.5 մետր երկարություն և 22 կգ քաշ, աշխարհում ամենամեծն է, գրում է mirror.co.uk-ը: 

Պարբերականի փոխանցմամբ` ճագարի պահելը բավականին թանկ է նստում տիրոջ` 63-ամյա Անետտե Էդուարդսի վրա՝ տարեկան մոտ $7000` գազար և խնձոր գնելու համար:

Ամեն օր ճագարը ուտում է նաև մեկ մեծ ափսե ճագարի հատուկ կեր: Դարիուսին չափերին և քաշին մարտահրավեր է նետում իր ձագը` Ջեֆֆը:

«Չնայած կենդանիներին պահելը բավական ծախսատար է, այնուամենայնիվ  նրանք ամենալավ կենդանի ընկերներ են... Читать дальше...

Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհավորել է հայերի Սբ. Զատիկը

Tert.am (hy) 

Վրաստանի պաշտպանական գերատեսչության նախարար Տինատին Խիդաշելին Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցում մասնակցել է Սբ. Զատիկի պատարագին և շնորհավորել հայերին, գրում է apsny.ge կայքը: 

«Շնորհավորում եմ Վրաստանում ապրող հայերի Զատիկը և մաղթում ուրախ կիրակի»,-ասել է Տինատին Խիդաշելին:

Քիմ Քարդաշյանի մոդել քույրը լուսանկար է հրապարակել, որտեղ ընկերուհիների հետ արևային լոգանք է ընդունում

Tert.am (hy) 

Քենդալ Ջենները Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ մոդելն ընկերուհիների հետ արևային լոգանք է ընդունում, գրում է mirror.co.uk-ը: 

Պարբերականի փոխանցմամբ, նկարում 20-ամյա մոդելը, ով կրում է սպիտակ  բիկինի, շրջապատված է իր երեք ընկերուհիներով:

Նշվում է, որ մինչ այդ մոդելը ընկերուհիների հետ այցելել էր մարզասրահ: 

Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ է քեզ սպասվում. Մեսսի

Tert.am (hy) 

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին հերթական անգամ հայտնել է, որ ցանկանում է կարիերան ավարտել կատալոնական ակումբում:

«Ինձ դուր է գալիս անգլիական եւ իտալական ֆուտբոլը: Ես հետևում եմ Ա սերիայի և Պրեմիեր լիգայի կարեւորագույն խաղերին:  Բայց, ինչպես արդեն ասել եմ, ես մտադիր եմ մնալ «Բարսելոնայում» և կարիերաս ավարտել այստեղ: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի, եւ ես չեմ փոխի իմ որոշումը: Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ է քեզ սպասվում»,-արգենտինացու խոսքերն է մեջբերում MBC-ը:

Վորոնեժում «Դրակոն» անունը ստացած նորածին երկգլխանի կատուն դարձել է համացանցի սենսացիա (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում ծնվել է երկգլխանի կատու: «Դրակոն» անունը ստացած կատուն դարձել է համացանցի սենսացիա, գրում է mirror.co.uk-ը: 

Կատուն ունի լրիվ ձևավորված երկու դեմք, սակայն այս վաղ շրջանում, դրանցից միայն մեկն է ֆունկցիոնալ: «Դրակոնը» հանձնվել է հատուկ խնամքի:

Կատվի տիրոջ ընտանիքի անդամներից մեկը հայտնել է, որ կատուն շատ թույլ է և դժվարությամբ է ուտում: Անասնաբույժները կարծում են, որ նա դեռ «երկար ճանապարհ ունի»:

Այս երևույթը կոչվում է Յանուսի սինդրոմ և հազվադեպ հանդիպող է... Читать дальше...

ԱԺ-ն պետք է բարձրանա և՛ որակով, և՛ քանակով, քանի որ դառնում է երկրի գլխավոր մարմինը. քաղաքագետը դեմ է պատգամավորների թվի կրճատմանը

Tert.am (hy) 

Tert.am–ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն անդրադառնում  է  Ընտրական օրենսգրքի նոր նախագծին, ներկայացնում, թե ինչու է դեմ պատգամավորների թվի կրճատմանը, որը հնարավոր է լինի այս նախագծով: Ըստ նրա, երբ ՀՀ նախագահի ինստիտուտը վերանում է և այդ լիազորությունների մի մասն անցնում է ԱԺ-ին, մի մասը` կառավարությանը, անհրաժեշտ է, որ օրենսդիր մարմինը իրոք լինի որակապես ավելի լավը: Եթե սա կարելի էր հանդուրժել նախագահական համակարգի ժամանակ, ապա ոչ խորհրդարանականի: Իսկ որակյալ խորհրդարանի մասին, ըստ... Читать дальше...

Ռոնալդուն ցանկանում է, որ իր տղան ֆուտբոլիստ դառնա

Tert.am (hy) 

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ ցանկանում է, որպեսզի իր տղան դառնա ֆուտբոլիստ և ունենա այնպիսի որակներ, ինչպիսին ունի հայրը:

«Ես ցանկանում եմ, որ իմ տղան դառնա ֆուտբոլիստ: Ես ֆուտբոլիստ եմ, եւ ցանկանում եմ, որ իմ տղան նույնպես դառնա ինձ նման: Մտածում եմ, որ նա ունի այդ որակները: Իհարկե, նա դեռ երեխա է, բայց նա սիրում է ֆուտբոլը: Սակայն ես չեմ պատրաստվում ստիպել նրան, որ  դառնա ֆուտբոլիստ»,-Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Marca-ն:


Музыкальные новости
Rammstein

Минкульт Калининградской области отказался отменять шоу «Tribute Rammstein»





Персональные новости
Анфиса Чехова

Отец из Панамы, школьная любовь и любимая еда: Елена Борщёва раскрыла все тайны на шоу ТВ-3 «Вкусно с Анфисой Чеховой»





Չափազանց մեծ կուրծք ունենալու անհարմարությունները (տեսանյութ, լուսանկարներ)

Tert.am (hy) 

Մեծ կուրծք և Instagram-ում 3.5 միլիոն ու ավելի հետևորդ ունեցող աղջիկը գտնում է, որ թեև փարթամ կուրծք ունենալը առավելություն է, սակայն այն ունի նաև անհարմարություններ, գրում է mirror.co.uk-ը:

ԱՄՆ Լուիզիանա նահանգի բնակչուհի Լինդսի Փելասի կարծիքով՝ մեծ կուրծք ունեցող աղջիկները և կանայք ամեն անգամ կռանալուց պետք է ուշադիր լինեն, որպեսզի կուրծքը շորից դուրս չգա: Ամենօրյա թեթև  հագուստով չափազանց մեծ կուրծք ունեցողները վուլգար տեսք են ստանում, ասես պոռնոաստղ լինեն: 

Փարթամ կուրծք... Читать дальше...

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀՇ պատվիրակությանը

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) պատվիրակությանը՝ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ: 

Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի քաղաքական ուժերի հետ տարբեր հարցերի շուրջ մշտական քննարկումները՝ ընդգծելով դրանց օգտակարությունը երկու հայկական հանրապետությունների համար:

Հայաստանում 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ է, գրեթե 15%-ը՝ գերքաշ

Tert.am (hy) 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից համատեղ մշակված զեկույցի համաձայն՝  Հայաստանում լիարժեք սնունդ չի ստանում յուրաքանչյուր 5-րդ երեխան, 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ ունի,  իսկ գրեթե 15%-ը՝ գերքաշ:

Читать дальше...

Պակիստանում պայթյուն է որոտացել. զոհերի թիվը հասել է 68-ի, կա 280 վիրավոր

Tert.am (hy) 

20.48

Պակիստանի Լահոր քաղաքում պայթյունից հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի, կա առնվազն 280 վիրավոր։ 

Այս մասին հայտնում է businessinsider.com-ը։

20.00

Պակիստանի քաղաքներից Լահորում պայթյունի հետևանքով զոհվել են 38 հոգի: Կան տասնյակ վիրավորներ, գրում է bbc.com-ը: 


Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի զբոսայգիներից մեկում, որտեղ բազմաոիվ մարդիկ էին հավաքվել: Լրատվամիջոցին Լահորի ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունը հավանաբար իրականացրել է մահապարտ ահաբեկիչը... Читать дальше...

Միլանի դարպասապահը՝ եվրոպական գրանդների դիտակետում

Tert.am (hy) 

Իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հայտնվել է անգլիական ու իսպանական ակումբների հետաքրքրության կենտրոնում, գրում է «Tuttosport»-ը:

17-ամյա ֆուտբոլիստը հնարավոր է ամռանը փոխի ակումբային գրանցումը: Իտալացու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ու «Մանչեսթեր Սիթին»:

Ընթացիկ մրցաշրջանում Դոնարուման մասնակցել է 22 հանդիպման ու բաց թողել 17 գոլ:
 

Спорт в России и мире
Москва

Шествие трубачей и уроки танцев: что ждет посетителей парков Москвы в майские праздники


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Мария стала соперницей Азаренко на турнире WTA в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Учения по ликвидации лесных пожаров прошли в Богородском округе





Путин в России и мире
Москва

Эксперт: корректировка порогов крупного и особо крупного ущерба по экономическим статьям оправдана и своевременна


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Дух разделения в Святой Руси, или Можно ли лишиться сана за отпевание Навального*



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Михаил Кутушов

Компания ICDMC стала победителем престижной премии в сфере ЗОЖ – Green Awards 2023/24



Москва

Новосибирский проект победил в Международном профессиональном конкурсе НОПРИЗ на лучший проект – 2023

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net