Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2016

Новости за 20.03.2016

Ֆրանսիան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Բելգիայի հետ սահմանին

Tert.am (hy) 

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ անվտանգության միջոցառումները  ֆրանս-բելգիական սահմանին կուժեղացվեն:

Ինչպես հաղորդում  է BBC-ն` սահմանին հերթապահող 5000 ոստիկաններին օգնական ուժեր կգումարվեն:

Կազնևի կարծիքով` մեծ է նոր հարձակումների վտանգը ուրբաթ Բրյուսելում Սալահ Աբդեսլամի ձերբակալությունից հետո: 26-ամյա Աբդեսլամը  Փարիզում անցյալ տարվա նոյեմբերին 130 մարդու կյանք խլած  ահաբեկչությունների կազմակերպիչներից մեկն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին... Читать дальше...

3 ամերիկացիներ կիրականացնեն իրենց հաշմանդամ ընկերոջ երազանքը՝ նրան տանելով Եվրոպա՝ արշավի

Tert.am (hy) 

Ամերիկացի 3 ընկերներ ամռանը մտադիր են իրենց 4-րդ ընկերոջը, ով առողջական խնդիրներ ունի և չի կարողանում քայլել, հետիոտն արշավի տանել Եվրոպայում:

Ինչպես գրում է Daily Mail-ը` Ֆլորիդայում բնակվող Քևեն Չենդլերը ողնաշարի մկանային հյուծման պատճառով չի կարողանում շարժել վերջույթները, սակայն կենդանի է աշխարհը բացահայտելու նրա ձգտումը: Եվ քանի որ նա չի կարող ինքնուրույն ճամփորդել աշխարհով մեկ, նրա ընկերները որոշել են օգնել նրան:

Նրանք որոշել են իրականություն դարձնել Քևենի երազանքը`... Читать дальше...



ԱՄՆ-ն ջոկատ է ուղարկել Իրաք ԻՊ-ի դեմ պայքարելու համար

Tert.am (hy) 

ԱՄՆ-ն ծովային հետևակի ջոկատ է ուղարկել Իրաք` աջակցելու տեղի անվտանգության ուժերին   «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով` ցամաքային գործողություններին մասնակցելու համար Իրաք են ուղարկվել Պարսից ծոցի, Կարմիր և Արաբական ծովերի շրջանում տեղակայված ռազմածովային ծովային հետևակի 26-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանման զինծառայողները:

Չի մասնավորեցվում, թե Իրաքի որ շրջան և ինչ... Читать дальше...

Դոնի Ռոստովում կործանված Boeing-ի ձայնային ինքնագրիչը լրջորեն վնասվել է

Tert.am (hy) 

Դոնի Ռոստովում կործանված Boeing ուղևորատար օդանավի ձայնային ինքնագրիչ սարքը լրջորեն վնասվել է, ընթանում են դրա վերականգնման աշխատանքները: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Միջպետական ավիացիոն կոմիտեի փոխղեկավար Սերգեյ Զայկոն:

Վերջինիս խոսքով` վնասվել է ձայնային ինքնագրիչ սարքի մալուխը, և այժմ վերականգնողական աշխատանքներ են տարվում: Իսկ պարապետրիկ ինքնագրիչի տվյալների որակն ավելի լավն է:

«Պարամետրիկ արձանագրիչ սարքը վերծանվել է, ուսումնասիրվում է հիշողության մոդուլը... Читать дальше...

Օբաման ընտանյոք հանդերձ մեկնել է Կուբա

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտանիքի անդամների հետ միասին Air Force One  օդանավով ուղևորվել է Կուբա:

Ինչպես հաղորդում է  ABC News-ը` վերջին 90 տարում սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ի գործող նախագահն այցելում է կղզի-պետությունը: Օբամայի հետ մեկնել են նաև ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման և նրանց երկու դուստրերը` Մալիան և Սաշան:

Ուղևորությունն իրականացվում է ԱՄՆ-ի և Կուբայի միջև կեսդարյա դադարից հետո դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունից 15 ամիս անց:

Նապոլին կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ջենովայի» նկատմամբ: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գոնսալու Իգուաինը:

Այս խաղից հետո «Նապոլին» շարունակում է առաջատար «Յուվենտուսից» հետ մնալ 3 միավորով: Սարիի թիմն իր ակտիվում ունի 67 միավոր:

«Ջենովան» 34 միավորով 12-րդ տեղում է:

Читать дальше...



Պորոշենկոյի վարչակազմը հայտնել է վարչապետի պաշտոնի 2 թեկնածուների անունները

Tert.am (hy) 

Ուկրաինայի վարչապետի պաշտոնը ստանձնելու  հիմնական թեկնածուներն են ֆիննախարար Նատալյա Յարեսկոն և Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը:

РБК-ի փոխանցմամբ` այս մասին Вести ուկրաինական ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է  Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի  ղեկավար Բորիս Լոժկինը: Նրա խոսքով` երրորդ թեկնածու դժվար թե հայտնվի:

Լոժկինը նշել է, որ դեռ չի կարող ասել, թե երկու թեկնածուներից որ մեկին կաջակցեն խորհրդարանական խմբակցությունները: Ըստ Լոժկինի`... Читать дальше...

Ինդոնեզիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. նախնական տվյալներով 13 զինծառայող է զոհվել

Tert.am (hy) 

Ինդոնեզիայի  Սուլավեսի  կղզու կենտրոնական հատվածում ռազմական ուղղաթիռ է կործանվել, որը 13 զինծառայողի էր տեղափոխում: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով ABC News-ը, նրանք բոլորը զոհվել են:

Միևնույն ժամանակ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ավիավթարից 10 մարդ է զոհվել: Մեկ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսի որոնումները դեռևս շարունակվում են:

Պարզվում են կատարվածի պատճառներն ու հանգամանքները: Վարկածներից մեկի համաձայն` աղետը կարող էր տեղի ունենալ... Читать дальше...

Ստամբուլում ահաբեկչության վտանգի պատճառով հետաձգվել է ֆուտբոլային խաղը

Tert.am (hy) 

Ստամբուլում հետաձգվել է քաղաքի երկու գլխավոր թիմերի միջև կիրակի երեկոյան կայանալիք ֆուտբոլային հանդիպումը:

BBC-ի հաղորդմամբ` «Գալաթասարայ» - «Ֆեներբախչե» հանդիպումը հետաձգվել է Ստամբուլի նահանգապետի հրահանգով` ելնելով անվտանգության նկատառումներից: Ստամբուլի իշխանությունները հայտնել են, որ վստահելի աղբյուրից տեղեկություն են ստացել խաղի ժամանակ ահաբեկչական հարձակման հնարավորության մասին:

Երկրպագուները, որոնք արդեն մարզադաշտ էին ժամանել, տարհանվել են:
 

Читать дальше...

Սան Ֆրանցիսկոյում գտնվող այս տանը գիշերակացն արժե $10 000. այստեղ են բնակվել Ջասթին Բիբերն ու Բեյոնսեն (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Սան Ֆրանցիսկոյում գտնվող այս տանը մեկ գիշերակացի արժեքը կազմում է 10 000 դոլար: Այստեղ համերգային շրջագայությունների ժամանակ բնակվում են հայտնիները, մասնավորապես՝ Ջասթին Բիբերն ու Բեյոնսեն:

Business Insider-ը հայտնում է, որ 11 ակր տարածք զբաղեցնող կալվածքն ունի 5 սենյականոց առանձնատուն, բացօթյա լողավազան, տանիքում գտնվող այգի: Տարածքում 60 մրգատու ծառ է աճում:

Շարժվիր, որ շարժես. կարելի է փոխել միջավայրը միայն այն դեպքում, երբ ինքդ ես կրում այդ փոփոխությունների տրամաբանությունը. Արմեն Աշոտյան

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է գալիք տարվա ԱԺ ընտրություններից առաջ քաղաքական ուժերի գործելաոճին, դրա շարժառիթներին, ՀՀԿ-ի առաջ կանգնած մարտահրավերներին: Արդեն մի քանի անգամ նա իշխող կուսակցության համար առաջ է քաշում «Շարժվիր, որ շարժես» թեզը:

-Պարոն Աշոտյան, այս օրերին ակտիվորեն քննարկվում է Ընտրական օրենսգիրքը,  և համընդհանուր քննադատությունն այն է, որ իշխող կուսակցությունը խոստացել էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ... Читать дальше...

Արևային էներգիա արտադրող առաջատար 10 երկրները

Tert.am (hy) 

Միջազգային էներգետիկ գործակալությունը կազմել է արևային էներգիայի արտադրությամբ զբաղվող առաջատար երկրների տասնյակը:

Ինչպես ընդգծում է  Tech insider-ը`  զարմանալին այն է, որ այդ տասնյակում կան փոքր տարածքներ ունեցող երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան, մինչդեռ արևային էներգիա ստանալու համար մեծ տարածություններ են պահանջվում:

Արևային էներգիա արտադրող երկրների առաջատար 10-յակը`

Читать дальше...

Մադրիդի Ռեալի ու Բարսելոնայի լեգենդների մարզագույքի՝ Գյումրիի անօթևանների կարիքներին ուղղված բարեգործական աճուրդը երեկ տեղի չի ունեցել

Tert.am (hy) 

Երեկ տեղի չի ունեցել «Մադրիդի Ռեալի» ու «Բարսելոնայի» լեգենդների, ինչպես նաև հայ անվանի մարզիկների, այս թվում՝ Հենրիխ Մխիթարյանի ու Լևոն Ջուլֆալակյանի ստորագրություններով մարզաշապիկների, մարզակոշիկների լոտերի աճուրդները, որոնց գումարները պետք է բարեգործական նպատակներով ուղղվեին Գյումրիում անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նախաձեռնության հեղինակ Հայկ Բարսեղյանը:

«Մեսսիի մարզաշապիկը ֆիզիկապես աճուրդի պետք է դրվի ոչ Հայաստանում... Читать дальше...

Բորուսիան կամային հաղթանակ տարավ. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ: Առաջին խաղակեսի վերջին րոպեին հաշիվը հավասարեցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը  դորտմունդցիների մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ եւ մասնակցեց ամբողջ խաղին:  

«Աուգսբուրգ»-«Բորուսիա»՝ 1:3

Գոլերը՝ Ֆինբոգասոն (16)-Մխիթարյան (45), Կաստրո (69) Ռամոս (75)։ 

Читать дальше...

Բարսելոնան չկարողացավ պահպանել 2 գոլի առավելությունը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնան» հյուընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ: Կատալոնացիներն առաջին խաղակեսում հաշվի մեջ առաջ են եղել 2 գնդակի առավելությամբ, սակայն 2-րդ խաղակեսում 2 գնդակ են բաց թողել: Այս խաղից հետո «Բարսելոնան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 76 միավորով:

«Վիլյառեալը» 54 միավորով 4-րդն է:

Читать дальше...


Музыкальные новости
Баста

Поклонник Басты сделал предложение девушке на концерте рэпера в Новосибирске





Персональные новости
Спартак

«Спартак» лидирует по очкам с командами из первой половины РПЛ





Ռոստովում կործանված Boeing-ի գործի քննությունը փոխանցվել է ՌԴ Քննչական կոմիտեի` հատուկ կարևոր գործերով վարչությանը

Tert.am (hy) 

Դոնի Ռոստովում նախօրեին կործանված Boeing 737-800 ինքնաթիռի վթարի մասին գործի քննությունը փոխանցվել է ՌԴ Քննչական կոմիտեի` հատուկ կարևոր գործերով զբաղվող վարչությանը:  

РИА Новости-ի փոխանցմամբ`  գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ քրգործի քննության փոխանցումը պայմանավորված է տարվելիք աշխատանքի մեծ ծավալով: Բացի այդ, նա ընդգծել է, որ խոսքը միջազգային ավիափոխադրողի մասին է, ինչի պատճառով էլ գործը քննվում է միջազգային մակարդակով:

Հիշեցնենք... Читать дальше...

Թբիլիսիի մայր տաճարում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում կիրակնօրյա պատարագի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր ժամանած հրշեջներն ու փրկարարները անհապաղ տարհանել են եկեղեցում գտնվող բոլոր մարդկանց։

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների գործակալության տնօրեն Զվիադ Կացաշվիլիի խոսքով` հրդեհը բռնկվել է  տաճարի նկուղային հարկում, որտեղ գտնվում է տպագրատունը: Ծուխը պատել է տաճարի ողջ կառույցը և հարակից տարածքը:

Եղանակը մարտի 23-25-ը կտաքանա 8-10 աստիճանով

Tert.am (hy) 

Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 21-ի գիշերը, մարտի 21-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: Մարտի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին կլինի հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերները կնվազի 4-6 աստիճանով, իսկ մարտի 23-25-ին, առավելապես ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Առավելագույն ջերմաստիճանը՝ +15-+20 կգրանցվի մարտի 25-ին, Սյունիքի հովիտներում։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Команда Орловской области стала победителем хоккейного турнира среди команд Черноземья


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Вероника Кудерметова завершила выступление на турнире WTA в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Прокуратура Москвы: тело мужчины нашли в лесопарке в Сокольниках





Путин в России и мире
Москва

Педагогов Калмыкии приглашают принять участие в Форуме классных руководителей


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Продюсера Reuters арестовали за публикацию материалов на YouTube-канале «НавальныйLIVE»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



НОПРИЗ

Подмосковные проекты победили в Международном профессиональном конкурсе НОПРИЗ на лучший проект – 2023



Москва

В Москве раскрыли убийство девушки, произошедшее 12 лет назад

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net