Երկար ժամանակ բուսակեր լինելը փոփոխում է մարդու ԴՆԹ-ն, մեծացնում քաղցկեղի, սրտային հիվանդությունների և անպտղության ռիսկը
Ամերիկյան Կորնելլ համալսարանի գիտնակաները կարծում են, որ երկար ժամանակ բուսակեր լինելը փոփոխության է ենթարկում մարդու ԴՆԹ-ն և մեծացնում քաղցկեղի և սրտայի հիվանդությունների ռիսկը, գրում է telegraph.co.uk-ը:
Ամերիկայում գիտնականները կարծում են, որ մուտացիան առաջանում է, որպեսզի բուսակերների համար հեշտ լինի մարսել բույսերի մեջ առկա կարևոր ճարպաթթուները:
Սա անուղղակի ազդում է արախիդոն թթվի առատ արտադրման վրա, ինչը միախառնվելով բուսական դիետայի մեջ առկա բուսական յուղի հետ, վնասում մարդու իմունային համակարգին և նպաստում քաղցկեղի առաջացմանը:
Հարվարդի համալսարանի հետազոտության համաձայն էլ, երկար ժամանակ բուսակեր լինելը, հնարավոր է առաջացնի նաև անպտղություն, քանզի սպառում են մեծ քանակությամբ թունաքիմիկատներ: