Համշիկը ճանաչվել է Սլովակիայի լավագույն ֆուտբոլիստ
Իտալական «Նապոլիի» սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը 5-րդ անգամ ճանաչվել է Սլովակիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ,-այս մասին հաղորդում է իտալական ակումբի թվիթերյան էջը:
Համշիկն առաջ է անցել անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելից ու իտալական «Միլանի» կիսապաշտպան Յուրա Կուցկայից:
28-ամյա ֆուտբոլիստն այդ մրցանակին արժանանում է 5-րդ անգամ եւ 3-րդ անգամ անընդմեջ: