Էլթոն Ջոնը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ սեռական ոտնձգություն կատարելու մեջ
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հերքել է սեռական ոտնձգությունների մասին հայցով իրեն ներկայացված մեղադրանքները:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, սըր Էլթոնին պատկանող Rocket Music Entertainment Group ամերիկյան ձայնագրման ստուդիայի իրավաբանը մեղադրանքներն անհիմն է անվանել: Երգչի ներկայացուցչի խոսքով` պահակախմբի նախկին աշխատակիցը ցանկանում է գումար ստանալ, որը չի վաստակել, իսկ ներկայացված մեղադրանքները կեղծ և հակասում են բազմաթիվ հայտարարություններին, որոնք արել է նախկինում:
Ջեֆրի Վենինգերը դատական հայց է ներկայացրել երգչի դեմ իր նկատմամբ սեռական ոտնձգության բազմակի փորձեր կատարելու մասին: Թիկնապահը երգչի մոտ աշխատել է 2002-2014 թթ.: Հայտնի չէ, թե ինչ պատճառով է վերջինս ազատվել աշխատանքից: