Հումելսն ուրախ կլիներ Գյոտցեի վերադարձին Բորուսիա
Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսն ուրախ կլիներ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի վերադարձի համար: Դորտմունդցիների ավագը վստահ է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն օգտակար կլիներ իր թիմի համար:
«Մարիոն ներուժով համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Այդ պատճառով լավ կլիներ նրա հետ հանդես գալ մեկ թիմում»,- Հումելսի խոսքը մեջբերում է «Sport Bild»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» պատրաստ է Գյոտցեին բաց թողնել 20 մլն եվրոյից դիմաց: