Baselworld 2016-ին ցուցադրված լավագույն ոսկերչական նորույթները` ֆոտոշարքով
Շվեյցարական Բազել քաղաքում ավարտվել է թանկարժեք զարդերի ու ժամացույցների` աշխարհում խոշորագույն միջազգային ցուցահանդեսը` Baselworld 2016-ը:
Բրիտանական The Telegraph պարբերականը ոսկերչական զարդերի նորույթների ծովում առանձնացրել է ամենատպավորիչ նմուշները, որոնք արժանացել են համընդհանուր հիացմունքի:
Հետաքրքրական է, որ աշխարհին տիրած ֆինանսական ճգնաժամն էական ազդեցություն չի ունենում լյուսք դասի ոսկերչական տների բացառիկ արտադրանքի պահանջարկի ու սպառման ցուցանիշների վրա:
Messika ադամանդյա մանյակ
De Grisogono Ventaglio ադամանդյա ականջօղեր` վարդագույն ոսկուց
Chopard ադամանդյա ու զմրուխտյա ականջօղեր` սպիտակ ոսկուց
Nana Fink մատանի
Garrard Twenty-Four ադամանդյա մատանի` վարդագույն ոսկուց
Խոշոր մարգարիտ կրող Autore ադամանդյա մատանի` ռոդիումով պատված ոսկուց