iOS-ի նոր տարբերակը խափանել է հին iPhone-ների ու iPad-ների աշխատանքը
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iOS օպերացիոն hամակարգի նոր տարբերակը` iOS 9.3-ը, որի շնորհանդեսը կայացել էր անցած շաբաթ, ներբեռնումից հետո լուրջ խնդիրներ է առաջացրել է iPhone սմարթֆոնների ու iPad պլանշետների հին մոդելների օգտատերերի համար:
Ինչպես հայտնում է independent.co.uk-ը, նոր iOS-ի ներբառնման հետևանքով վերոհիշյալ սարքերի հին մոդելների աշխատանքը խափանվել է` թույլ չտալով օգտատերերին օգտվել դրանցից:
Նշվում է, որ ներկայում Apple-ի մասնագետներն ակտիվորեն աշխատում են` առաջացած խնդիրը վերացնելու համար: