ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Թեդ Կրուզը 5 սիրուհի է ունեցել. National Enquirer
Ամերիկյան National Enquirer պարբերականը հանդես է եկել բավական լուրջ հայտարարությամբ` պնդելով, որ Միացյալ Նահանգների նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուներից մեկը` հանրապետական Թեդ Կրուզը, 5 սիրուհի է ունեցել:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, պարբերականի փոխանցմամբ, քաղաքական գործիչը, ամուսնացած լինելով, տարբեր ժամանակներում տարբեր կանանց հետ սիրային կապի մեջ է եղել:
Հետաքրքրական է, որ ենթադրյալ սիրուհիներից 3-ի ինքնությունը National Enquirer-ը գաղտնազերծել է:
Սեքս սկանդալի հրահրման գործում Կրուզը մեղադրել է իր մրցակցին` հանրապետական Դոնալդ Թրամփին, ում հետ հարաբերությունները վերջին շրջանում շատ լարված են: