Պուտինը կատակել է Ջոն Քերիի պորտֆելի պարունակության վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կատակներ են փոխանակել ամերիկյան դիվանագիտության ղեկավարի պորտֆելի պարունակության վերաբերյալ, որով վերջինս ժամանել է Մոսկվա:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, հանդիպմանը Պուտինն ասել է, որ փոքր-ինչ հիասթափվել է` տեսնելով, որ Մոսկվա ժամանելիս ոչ ոք չի օգնել պետքարտուղարին ինքնաթիռից դուրս բերել ճամպրուկները: ՌԴ նախագահը կատակել է` ասելով, որ պետքարտուղարի պորտֆելում հավանաբար որևէ թանկարժեք իր կա, օրինակ` գումար Ռուսաստանի հետ սակարկելու համար:
Քերին, իր հերթին, խոստացել է ցույց տալ ՌԴ ղեկավարին պորտֆելի պարունակությունը դեմ առ դեմ հանդիպման ժամանակ:
«Դա հաճելի անակնկալ է», - խոստացել է Քերին: