Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2016

Կան ուժեր, որոնք իշխանության վերահսկողությունից դուրս են և անակնկալներ 2017թ-ին կարող են լինել. Հայկակ Արշամյան

0

 

Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող, պատմակական գիտությունների թեկնածու Հայկակ Արշամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ տեսակետ հայտնեց, որ իշխանությունները փորձում են ամեն կերպ ամայացնել քաղաքական դաշտը, և այնպես անել, որ ՀՀԿ-ն երկար ժամանակ շարունակի մնալ իշխանությունում:

 

Մինչդեռ ըստ նրա՝ կան ուժեր, որոնք կարող են իշխանության վերահսկողությունից դուրս լինել և ուղղակի իշխանությունների խաղի կանոնները չընդունել: Արդյունքում, ըստ նրա, 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին կարող են լինել անակնկալներ՝ պայմանավորված նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներով:
 

Խոսելով 2017թ-ի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական դաշտի վերադասվարումներից՝ Հայկակ Արշամյանը նախ նկատեց, որ 2017թ-ի նախընտրական մեկնարկը դեռևս տրվել է անցած տարվա սկզբին, երբ ՀՀԿ-ի նիստին վերջնականապես մարգինալացվեց ԲՀԿ–ն: Ըստ նրա, հաջորդ քայլն արդեն սահմանադրական փոփոխություններն էին, և այդ գործընթացում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միասնական համագործակցությամբ հանդես գալու որոշումը:
 

«Այդ որոշումը քաղաքական մշակույթի առումով տարօրինակ երևույթ էր Հայաստանում, երբ իշխող քաղաքական կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն ունի՝ կոալիցիա կազմեց ընդամենը մի քանի պատգամավոր ունեցող ՀՅԴ-ի հետ և նույնիսկ այդ համեմատությունը չպահվեց՝ 3 նախարարական պորտֆել ստացան, մարզպետների 2 պաշտոն, փոխնախարարներ և կառավարման ապարատում այլ պաշտոններ: Սրանով ՀՀԿ-ն ամենայն հավանականությամբ կփորձի ՀՅԴ-ի հետ հանդես գալ հաջորդ խորհրդարանական ընտրություններում»,- ասաց նա՝ հավելելով, թե պարզ է, որ ՀՅԴ-ն չէր ցանկանա ընդամենը մեկ տարվա համար իր վարկանիշն այսքան գցեր, ինչպես եղավ համագործակցության որոշումից: 
 

Հայկակ Արշամյանը այնուհետև անդրադարձավ Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված Հայկական վերածնունդ կուսակցությանը՝ շեշտելով, թե այն մի կողմից ՕԵԿ-ի վերաբրենդավորումն է, որին կփորձեն տալ պահեստային խաղացողի դերը, որն ունի բացահայտ պրոռուսական կողմնորոշում: «Հայկական վերածննդի միջոցով նաև կբալանսավորվի ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի գործունեությունը»,-ասաց նա:

 

Խոսելով արդեն ընդդիմադիր դաշտից, Հայկակ Արշամյանը նշեց, որ հին և նոր խաղացողներից հետաքրքրականը նոր կուսակցությունների ձևավորումն է: «Հետաքրքիր է  նոր կուսակցությունների ստեղծումը, խոսքը գնում է «Քաղաքացիական պայմանագրի» և «Լուսավոր Հայաստանի» մասին: Իսկ դրական միտումն այն է, որ հիմնականում այստեղ երիտասարդներ են, նոր դեմքեր կան, որոնք եկել են նաև քաղաքացիական հասարակության դաշտից և միգուցե հաջորդ ընտրություններին տեսնենք նախընտրական քարոզչության նոր տեխնոլոգիաներ, նոր ավյունով լցված երիտասարդներ, որոնք գոնե կփորձեն լուրջ կերպով վերահսկելու ընտրական գործընթացները»,-ասաց նա և հավելեց, թե իհարկե ոչ մի առանձին ընդդիմադիր քաղաքական ուժ այդքան պոտենցիալ չունի ընտրությունները լիովին վերահսկելու:

 

Լուծումն ըստ նրա պարզ է, գոնե այդ ուժերը ընտրությունները վերահսկելու համար պետք է համագործակցեն թե՛ միմյանց, և թե՛ քաղաքացիական հասարակության հետ, որոնք այս գործում մեծ փորձ ունեն:
 

Թե ինչքանով է հավանական համարում ընդդիմադիր դաշտի միավորումը, Արշամյանը նշեց, թե Հայաստանի քաղաքական դաշտի կուսակցական քաղաքականության մեջ կա երկու միտում, որոնք կարող են ազդել միավորման գործընթացի վրա:


«Առաջինը, որ հարաբերություններն անձնավորված են և կուսակցությունները միմյանց հետո հարաբերվում են ոչ թե որպես քաղաքական ուժեր, այլ որպես անհատներ, և հին վեճերը, մարդկային հարաբերությունները մեծ ազդեցություն են ունենում այդ կուսակցությունների հարաբերությունների վրա, և մյուսը՝ դա գաղափարական պայքարի բացակայությունն է, չնայած շեշտադրումներին, որ մեկը հայտարարում է, ինքն ազատական է, մյուսը պահպանողական գաղափարախոսության կողմնակից է, մյուսը՝ ազգայնական է»,-ասաց նա:


Հայկակ Արշամյանը օրինակ բերեց, թե նույն ՀՀԿ-ն՝ իրեն հայտարարելով նժդեհական գաղափարախոսության կրող, վերջին տարիներին այնքան է հեռացել Նժդեհի գաղափարներից, որ արդեն չեն էլ խոսում դրա մասին:
 

Հայկակ Արշամյանը խոսեց նաև հասարակական ընկալումներից և նշեց, թե Հայաստանի հասարակությունը բազմիցս ունեցել է հիասթափություններ հետընտրական գործընթացներից, որն էլ հետո վերածվել է անտարբերության ընդհանրապես ընտրությունների ու քաղաքական պայքարի նկատմամբ։ «Գալիս է ընտրությունների օրը, մարդիկ ակտիվանում են, վեճերը հասնում են նույնիսկ ներընտանեկան միջավայր, հետո ընտրություններն ավարտվում են և հիասթափվում են բոլորը, որովեհտև ամեն անգամ ունենում ենք այն ինչ ունենք»,-ասաց նա:

 

Չնայած դաշտը վերահսկելի պահելու իշխանության ջանքերին, անակնկալներ 2017թ-ին, ըստ Հայկակ Արշամյանի, կարող են լինել: «Մենք չենք կարող առաջին հերթին ասել, թե ԵՏՄ-ն ուր կլինի 17-ին, չենք կարող ասել, որ ՌԴ-ն որպես քաղաքական լուրջ գործոն նաև Հայաստանում ինչի կհասնի, որովհետև ցավոք ՀՀ-ի ներքաղաքական կյանքը լուրջ կերպով կապված է աշխարհաքաղաքական և տարածարջանային զարգացումներով, ուստի  վստահաբար ասել, որ ամեն ինչ հաշվարկված է և հեշտ կանցնի, ոչ մեկ չի կարող ասել»,-նշեց նա:
 

Հայկակ Արշամյանը նաև նշեց, թե ՀՀ-ի ներքաղաքական կյանքի պատմության դիտարկումով կարող է ասել, որ երբ իշխանությունը վստահ է լինում, որ ինքն անպարտելի է, դրանից հետո մի բան փոխվում է Հայաստանում:

 

«Ցավոք այդ հարվածները ոչ միայն փոխում են քաղաքական վերադասավորումները երկրի ներսում, այլ նաև մեծամասամբ վնասում են ՀՀ-ին որպես երկիր, խոսքը 1999 հոկտեմբերի 27-ի մասին է, 2008թ-ի մարտի 1-ի մասին է և այլն, և այլն:  Այսինքն՝ ոչինչ կանխատեսելի չէ և այսօրվա տեղեկատվական մեծ հոսքերի, նաև աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների լուրջ քայլերը և զարգացումները կարող են ազդել ՀՀ-ի ներքաղաքական կյանքի վրա»,-ասաց նա: 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В центре «Профессии будущего» обучают 75 востребованным специальностям


Спорт в России и мире
Москва

Более двух тысяч спортсменов поучаствовало в параде на ВДНХ в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Котов проиграл Бублику в четвертьфинале турнира ATP в Лионе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Греть и поливать. Во Дворце пионеров рассказали, как защитить растения от заморозков





Путин в России и мире
Москва

Москва не собирается просить о восстановлении порушенных Токио двусторонних отношений


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин пригласил Лукашенко в Россию




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Рогов рассказал о последствиях сброса воды на ДнепроГЭС


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Афиша театра кукол Бурятии "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Спектакль "Курочка ряба"



Москва

Reuters: Польша и РФ договорились о транзите казахстанской нефти в Германию

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net