Ուղղակի վերադառնում եմ Հայաստան. ԼՂ առողջապահության նախարարի պաշտոնից հրաժարական տված Հարություն Քուշկյան
ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանին `Հայաստանում առողջապահության նախարարի պորտֆելի վերաբերյալ որևէ առաջարկ չի արվել և նրա հրաժարականի տակ որևէ ենթատեքստ պետք չի փնտրել:
Tert.am –ի հետ զրույցում հայտնեց Հարություն Քուշկյանը` մանրամասնելով. «Ուղղակի գալիս եմ Հայաստան, ոչ մի բան պետք չէ փնտրել»:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, բավարարելով Հարություն Քուշկյանի ազատման դիմումն, իր երախտագիտությունն էր հայտնել Հարություն Քուշկյանին՝ Արցախում կատարած կարևոր աշխատանքի համար:
Նշենք, որ կայքերից մեկը տեղեկացրել էր, որ Հարություն Քուշկյանի անսպասելի հրաժարականը տխրեցրել է ղարաբաղցիներին:
Ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում նրան, որ ղարաբաղցիները հասցրել էին իրեն սիրել ու հարգել, Հարություն Քուշկյանը նկատեց.«Ես ղարաբաղցիներին շատ սիրում եմ, շատ հարգում եմ, միշտ լինելու եմ իրենց հետ»: