Յուվենտուսը պատրաստ է 30 մլն եվրո առաջարկել Իսկոյի համար
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով,- տեղեկացնում է «Corriere dello Sport»-ը:
«Ծեր սինյորան» ցանկանում էր իսպանացուն ձեռք բերել ձմռանը՝ օգտվելով կիսապաշտպանի ու «արքայական ակումբի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի միջեւ եղած տարաձայնություններից: Իտալիայի չեմպիոնը պատրաստ է ամռանը նրա համար վճարել 30 մլն եվրո:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 25 խաղում Իսկոն խփել է 2 գոլ ու կատարել 7 արդյունավետ փոխանցում: