Բրիտանացի զույգը պսակադրվել է սառցադաշտի ներսում (լուսանկարներ)
Բրիտանացի զույգը՝ 41-ամյա Էնթոնի Լին և 36-ամյա Մերի Ջոնս Լին, իրենց պսակադրության արարողությունն անցկացրել են իսլանդական հսկայական սառցադաշտ-քարանձավի ներսում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ն, արարողությունն անցկացվել է 40 մետր խորությամբ` 2 աստիճան ջերմաստիճանի պայմաններում` ըստ Ցելսիուսի: Պսակադրությանը 19 հյուր է ներկա գտնվել:
Որպես հարսանյաց արարողության վայր էր ընտրվել Լաունգյոկյուդլ սառցադաշտը, որի ներսում փոքրիկ մատուռ է գտնվում: