Բրիտանացի դերասանները մերկացել են «Ձուկ և Սեր» արշավի շրջանակում (լուսանկարներ)
Թատրոնի և կինոյի բրիտանացի դերասանուհի Էմմա Թոմպսոնը, ամուսնու և մի շարք այլ դերասանների մասնակցությամբ, տարբեր տեսակի ձկների հետ մերկ լուսանկարվել է «Ձուկ և Սեր» արշավի շրջանակում, գրում է dailymail.co.uk-ը:
Պարբերականը փոխանցում է, որ արշավն ուղղված է բրիտանական ջրերում թույլատրվածից ավել ձկնորսությամ դեմ: Արշավին իրենց մասնակցությունն են ունեցել նաև դերասաններ Մարկ Ռայլանսը, Դուգրեյ Սքոթթը և Միրիամ Մարգոլիսը: