Սիրիական բանակցությունների առաջին փուլը կավարտվի մարտի 24-ին. Դե Միստուրա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ դեսպան Ստաֆան դե Միստուրան հաստատել է, որ միջսիրիական բանակցությունների ընթացիկ փուլը կշարունակվի մինչև մարտի 24-ը:
«Բանակցությունների հարցերով սիրիական բարձրագույն հանձնաժողովի հետ հանդիպում կանցկացնեմ վաղը` մարտի 22-ին, իսկ չորեքշաբթի առավոտյան` մարտի 23-ին, և հինգշաբթի` մարտի 24-ին, հանդիպումներ տեղի կունենան բարձրագույն հանձնաժողովի և կառավարության պատվիրակության հետ նախքան կավարտենք միջսիրիական բանակցությունների առաջին փուլը», - դե Միստուրայի խոսքը մեջբերում է ТАСС գործակալությունը: