Հիասթափված եմ Միլանի խաղից. Բերլուսկոնի
Իտալական «Միլանի» սեփանակատեր Սիլվիո Բերլուսկոնին «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրում կայացած հանդիպումից (1:1) հետո նշել է «ռոսներիի» խաղից բացասական տպավորության մասին:
«Հիասթափված եմ այն խաղից, որը «Միլանն» ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում: Հուսով եմ` իրավիճակը կփոխվի:
Թե ինչպես կվարվենք Սինիշա Միխայլովիչի հետ, կորոշենք մրցաշրջանի ավարտից հետո»,- ասել է Բերլուսկոնին:
Նշենք, որ Իտալիայի առաջնության ավարտից 8 տուր առաջ «Միլանն» ընթանում է 11-րդ տեղում և Չեմպիոնների լիգայի գոտուց ետ է մնում 11 միավորով: