Օբամաների` Կուբա կատարած պատմական այցը` լուսանկարներով
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր կնոջ ու 2 դուստրերի ուղեկցությամբ պատմական այց է կատարել Կուբա, որի հետ Վաշինգտոնը տասնամյակների դադարից հետո դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փուլում է գտնվում։
The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է Օբամաների` բոլոր առումներով նշանակալի այցի ամենաուշագրավ պահերը:
Ստորև հրապարակված լուսանկարները ցույց են տալիս՝ ինչպես է նախագահական ընտանիքը, անտեսելով հորդառատ անձրևը, զբոսնում մայրաքաղաք Հավանայով ու ծանոթանում դրա տեսարժան վայրերին: Այնուհետև Օբամա ամուսինները հանդիպում են մի խումբ կուբացի փոքրիկների հետ, մամուլի ասուլիս տալիս, ինչպես նաև այցելում են Հավանայի թանգարան:
Բացի այդ, լուսանկարներում երևում է, թե ինչպես են հետաքրքրասեր կուբացիները մագլցում պատուհանների ճաղավանդակներին` վեջին 90 տարում Կուբա այցելած ԱՄՆ-ի առաջին նախագահին ու նրա ընտանիքին տեսնելու համար։