ԸՕ-ն առաջարկվող նախագծով կրկնաքվեարկությունը համարյա բացառվում է. Խոսրով Հարությունյան
Ընտրական օրենսգիրքը և՛ հանրային կյանքում, և՛ քաղաքական գործընթացներում ամենաառանցքային խնդիրն է, որովհետև խորհրդարանական կառավարման համակարգի առանձնահատկությունները պայմանավորված են լինելու Ընտրական օրենսգրքով: Լրագրողների հետ հանդիպման մասին այս մասին ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
«Ըստ էության, Ընտրական օրենսգիրքը փորձում է ապահովվելով սահմանադրության կանոնները՝ չկորցնել պատգամավոր-ընտրատարածքներ կապը»,-ասաց Խոսրով Հարությունյանը, ապա հավելեց, թե նոր ԸՕ-ով որևէ կուսակցության մեջ քաղաքական գործիչների իրական կշռի վերապահվում է ընտրողին:
Ըստ նրա, ընտրողներն, ըստ էության, ներկուսակցական կյանքում քաղաքական գործիչների վարկանիշի ձևավորման հիմնական ազդակ են դառնում:
«Այն գործիքակազմը, որ առաջարկում է ԸՕ-ն, միտված է նրան, որ փորձենք կատարելագործել ընտրական տեխնոլոգիաները, նաև այդկերպ նպաստենք, որպեսզի ընտրողի մոտ քվեարկության արդյունքների հանդեպ վստահություն առաջանա»,-նշեց Խոսրով Հարությունյանը:
Պատգամավորի խոսքով՝ առաջարկվող նախագծով կրկնաքվեարկությունը համարյա բացառվում է:
«Համենայնդեպս, հավանականությունը շատ փոքր է, որ ինչ-որ մեկը կփորձի մեկ ուրիշի փոխարեն քվեարկել»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: