Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2016

ՀՀ Զինված ուժերը տարեվերջին ստացան որակապես նոր սպառազինություն և հետագա մատակարարման երաշխիքներ. Նախագահ Սարգսյան

0


Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին
ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին, որին մասնակցել են ԶՈւ բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Օպերատիվ հավաքներն անցկացվում են 2016թ. Զինված ուժերի գործունեության և պատրաստության պլանի համաձայն և նպատակ ունեն կատարելագործել հրամանատարների ու նրանց շտաբների տեսական և գործնական ունակությունները, ռազմավարական և օպերատիվ-մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանը, բարձրացնել ԶՈՒ ղեկավար կազմի մասնագիտական պատրաստության մակարդակը:


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է հավաքների ընթացքում ծրագրով նախատեսված միջոցառումների մասին: Ըստ նախարարի, դրանք կեզրափակվեն ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերով, որոնցում հաշվի կառնվի ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը:


Նախագահը ողջունել է հավաքի մասնակիցներին և կարևորել միջոցառման անցկացումը մի քանի տեսանկյունից, այդ թվում՝ այն, որ վերոնշյալ նպատակներից բացի, հավաքները պետք է ծառայեն այլ զորքերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ներդաշնակեցմանը: Մասնակիցներին նաև հնարավորություն կընձեռնվի ծանոթանալու պաշտպանության բնագավառի տարբեր ոլորտներում ընթացող զարգացումներին, հրատապ հարցերին և կարծիքներ փոխանակելու դրանց վերաբերյալ: «Ընթացիկ հավաքի կարևորությունը պայմանավորում եմ առաջին հերթին այն հանգամանքով, որ այն անցկացվում է Հայաստանի անվտանգության միջավայրի վրա ազդող արտաքին զարգացումների և մեր պետության ներքին կյանքում, կառավարման համակարգում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների փուլում, մի շարք կարևոր գործընթացների ավարտին և զարգացման նոր շրջափուլի մեկնարկին, ինչը մեզանից յուրաքանչյուրից նոր մոտեցումներ և նոր ջանքեր է պահանջում»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:


Հանրապետության Նախագահն իր խոսքում անդրադարձել է անցյալ տարեվերջին կայացած հանրաքվեի արդյունքում ՀՀ Սահմանադրության փոփոխություններին և կարևորել օպերատիվ հավաքների ընթացքում քննարկումը, թե ինչպիսին են նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության հանդեպ հավանական սպառնալիքների կանխման նպատակով կատարված բարեփոխումները: Սերժ Սարգսյանը խոսել է 2015թ. վերջին ավարտված՝ Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների մասին՝ նպատակահարմար համարելով, ըստ հաստատված պլանի, հավաքի մասնակիցներին իրազեկել առաջիկա հինգ տարիներին Զինված ուժերի զարգացման հիմնական սկզբունքների և մոտեցումների մասին:
Նախագահն անդրադարձել է նաև անցյալ տարի շփման գծում արձանագրված էսկալացիային, ինչպես նաև իրավիճակին Հայաստանի Հանրապետության մերձատարածքում` այդ թվում Սիրիայում և Ուկրաինայում: «Տարեվերջին ՀՀ Զինված ուժերը ստացան որակապես նոր սպառազինություն և հետագա մատակարարման երաշխիքներ: Էլ ավելի կարևոր է, որ մշակել եք ձեր օգտագործած եզրույթով՝ «զինված դիմակայությունը զսպելու» նոր հայեցակարգ: Կարծում եմ՝ օգտակար կլինի օպերատիվ հավաքի ընթացքում ներկայացնել պաշտպանության նախարարության մոտեցումները տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և երկրի անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների կատարման նկատմամբ»,-ասել է Նախագահը և մի շարք այլ առաջարկություններ ներկայացրել ու համապատասխան ցուցումներ տվել օպերատիվ հավաքների մասնակիցներին:


Հանրապետության Նախագահը ներկաներին մաղթել է արգասաբեր աշխատանք ու ակտիվ մասնակցություն օպերատիվ հավաքներին և պատասխանել հավաքի մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վիճակին, սահմանամերձ բնակավայրերի խնդիրներին, դաշնակից պետությունների հետ համագործակցության ընթացիկ հարցերին, ազատամարտիկների, վետերանների և զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և այլն:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анна Курникова

Курникова показала трогательные фото Энрике Иглесиаса


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Жанна Агузарова

Жанну Агузарову вырезали из трансляции МУЗ-ТВ



Москва

Депутат МГД Герасимов сообщил о скором завершении благоустройства на улице Красных Зорь

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net