Մանչեսթեր Յունայթեդը 100 մլն եվրո կվճարի Պոգբային վերադարձնելու համար
Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան հնարավոր է կարիերան շարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»,- տեղեկացնում է «Football Italia»-ն:
Անգլիական ակումբը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 100 մլն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրքրված են կատալոնական «Բարսելոնան», Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն:
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 45 հանդիպման, խփել 8 գոլ ու կատարել 9 արդյունավետ փոխանցում: