Գայլի կողմից հարձակման ենթարկված Խաչիկ գյուղի բնակչուհին տեղափոխվում է Երևան
Գայլի կողմից հարձակման ենթարկված Վայոց ձորի շրջանի Խաչիկ գյուղի բնակիչը 75-ամյա Ռոզա Հարությունյանն է: Նրան տեղափոխել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից այս պահին տեղափոխվում է Երևան` Էրեբունի բժշկական կենտրոն:
Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարեն Ասատրյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կինը վնասվածքներ ունի դեմքի վրա. աչքեր, քիթ, բերան և վերջույթներից մեկի վերին շրջանում:
«Դեմքի մեծ վնասվածքներ ունի,տեղափոխում են Երևան»,- ասաց Կարեն Ասատյանը և նշեց, որ հիվանդանոց տեղափոխման ժամանակ կինն ունեցել է ցավային շոկ: Վերջինս ունեցել է գիտակցություն և կայուն հերմոդինամիկա` պուլս, արյան ճնշում և այլն, իսկ նրա վիճակը գնահատվեց կայուն ծանր: