Մոնակոյի թագավորական ընտանիքը` Վարդերի տոնահանդեսին (լուսանկարներ)
1954թ. ի վեր Մոնակոյում անցկացվում է Վարդերի տոնահանդես բարեգործական երեկոն, որը պարտադիր իրենց ներկայությամբ պատվում են Մոնակոյում իշխող Կազիրագիների տոհմի ներկայացուցիչները:
Ինչպես նշում է Tatler-ը, այս տարվա միջոցառմանը ներկա են եղել Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդը, արքայադուստր Կարոլինան, նրա երեխաները` արքայազն Պիեռն ու արքայադուստր Շառլոթը:
Սակայն հարկ է նշել, որ բարձրաշխարհիկ հյուրերի ու լուսանկարիչների ուշադրության կենտրոնում է եղել Պիեռ Կազիրագիի կինը` Բեատրիս Բորոմեոն, ով բոլորին շլացրել է իր ալ կարմիր երեկոյան զգեստով։
Աղբյուրը մանրամասնում է, որ Վարդերի տոնահանդեսի դիզայներական ու ձևավորման հարցերով զգաղվել է Chanel նորաձևության տան գլխավոր կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդը, ով այս տարի նախապատվությունը տվել է Կուբայի վառ, էկզոտիկ թեմային։
Ալբեր 2-րդ, արքայադուստր Կարոլինա, Կառլ Լագերֆելդ
Բեատրիս Բորոմեո, Պիեռ Կազիրագի
Ջամբատիստա Վալի, Շառլոթ Կազիրագի