Վիլյառեալի կիսապաշտպանը հրապարակել է Պիկեի՝ ձեռքով խաղի դրվագի լուսանկարը
Իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Սամուն թվիթերյան իր էջում տեղադրել է Պրիմերայի 30-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղում տեղի ունեցած դրվագի լուսանկարը, որում մրցակցի իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն խաղացել է ձեռքով՝ արդեն ունենալով դեղին քարտ:
Սամուն կարծում է, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը պետք է հեռացվեր դաշտից, սակայն մրցավարն այդ դրվագում խախտում չի նկատել:
«Լուսանկար հազար խոսքերի փոխարեն»,- գրել է Սամուն: