Բարսելոնայի ֆուտբոլիստը մոտ է շարք վերադառնալուն
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Ինչպես հայտնում է «barcastuff»-ը, 24-ամյա բրազիլացին միացել է ընդհանուր խմբի մարզումներին:
Հիշեցնենք, որ Ռաֆինյան վնասվածք էր ստացել նախորդ տարվա սեպտեմբերի 16-ին կայացած «Ռոմայի» դեմ խաղում:
Ռաֆինյա Ալկանտարան ընթացիկ մրցաշրջանում ընդհանուր առմամբ մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: