Վլադիմիր Պուտինը հայտնել է Սիրիայում զոհված 5-րդ ռուս զինծառայողի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Սիրիայում անցկացվող գործողության ժամանակ զոհվել է ռուս զինծառայող Ֆյոդոր Ժուրավլյովը:
Ինչպես փոխանցում է Meduza գործակալությունը, Կրեմլում կայացած ընդունելությանը, որի ընթացքում պարգևներ են հանձնվել ռազմական գործողության մասնակիցներին, Պուտինը դիմել է նաև զոհված զինծառայողների այրիներին:
Ֆյոդոր Ժուրավլյովի մահվան մասին պաշտոնապես չէր հաղորդվում մինչ այժմ: Նրա մահվան հանգամանքները քննող թիմը պարզել է, որ զինծառայողը զոհվել է 2015-ի նոյեմբերի 19-ից ոչ ուշ:
Կրեմլում ընդունելությանը ներկա էին նաև մյուս երեք զոհված զինծառայողների` Օլեգ Պեշկովի, Ալեքսանդր Պոզինիչի և Իվան Չերեմիսինի այրիները:
Սիրիայում զոհված զինծառայողներից ևս մեկը` Վադիմ Կոստենկոն, պաշտոնական տվյալներով, ինքնասպան է եղել՝ ընկերուհուց բաժանվելու պատճառով: