Գիտնականներն առաջին անգամ պարզել են սև անցքի պտտման արագությունը
Աստղաֆիզիկոսներին հաջողվել է առաջին անգամ ճշգրիտ չափել սև անցքի պտտման արագությունը` հետևելով Խեցգետնի համաստեղության OJ287 քվազարի (երկնային ծագում ունեցող ռադիոալիքների ճառագայթման աղբյուր) առկայծումներին:
Ինչպես հաղորդվում է Astrophysical Journal Letters ամսագրում` OJ287 սև անցքը այնքան էլ սովորական չէ. այն պարբերաբար «բռնկվում է», և դրա պայծառությունը մեծանում է մի քանի անգամ:
Գիտնականները միանգամից չեն պարզել, որ դրա պատճառն այն է, որ OJ287-ը իր գալակտիկայի կենտրոնում միայնակ չէ բնակվում, այլ մեկ ուրիշ սև անցքի հարևանությամբ:
Ֆիննական Տուրկու համալսարանի աստղագետները հաշվարկել են սև անցքերի ճշգրիտ զանգվածը, որը հավասարազոր է 18 մլրդ Արևի OJ287-ի համար և 100 մլն` հարևան անցքի համար:
Դիտարկումները ցույց են տվել, որ OJ287-ը պտտվում է բավականին դանդաղ, քան թույլ է տալիս Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը: