Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 10-ը
Ֆրանսիայի ազգային ժողովն այսօր որոշում է կայացրել մինչև հուլիսի 10-ը երկարաձգել երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը:
Ինչպես փոխանցում է CNN-ը, արտակարգ դրությունը կառավարությունը հնարավորություն է տալիս օրենքի շրջանակներում ոչ սովորական միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, այդ թվում՝ ճանապարհորդությունների սահմանափակումներ կիրառել և պարտադրել սոցիալական հեռավորություն պահպանել:
Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 80 դեպք է գրանցվել՝ ընդհանուր մահացության ցուցանիշը համաճարակի բռնկման պահից հասցնելով 26 310-ի: