Պուտինը Կրեմլի աշխատասենյակից միացել է «Անմահ գունդ» ակցիային (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է «Անմահ գունդ» համառուսական ակցիային, որն այս տարի անցկացվում է հեռակա ձևափաչով:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրի ղեկավարն առցանց ակցիայի մասնակիցներին է դիմել Կրեմլի աշխատասենյակից: Նրա կողքին տեղադրված են եղել իր ծնողների՝ Վլադիմիր Սպիրիդոնի և Մարիա Իվանի Պուտինների դիմանկարները:
Նշվում է, որ Պուտինի հայրը որպես կամավոր ռազմաճակատ է մեկնել 1941-ին, ծանր վիրավորում է ստացել և պարգևատրվել է մի շարք շքանշաններով՝ «Մարտական ձեռքբերումների համար», «Լենինգրադի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ հաղթանակի համար»: Իսկ մայրը պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար» շքանշանով:
«Մի շարքում երթով ենք ընթանում, թե տանն ենք մնում, ինչպես այսօր, մեր հերոսները միշտ մեզ հետ են և մեր սրտերում: Եվ այդպես կլինի միշտ»,- ասել է Պուտինը: