Հնէաբանները նշել են, թե որն է մոլորակի ամենավտանգավոր վայրը, ոը գոյություն է ունեցել պատմության մեջ
Հյուսիսային Աֆրիկայում պեղումներ իրականացնող հնէաբանների խումբը ներկայացրել է վերջերս իրականացրած ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն՝ Սահարայի անապատը ժամանակին եղել է մոլորակի ամենավտանգավոր վայրը:
Ինչպես փոխանցում է CNN-ը, բրածոների 100-ամյա մնացորդներն ու հետքերը բացահայտում են, որ 100 մլն տարի առաջ անապատի մեծ մասում բնակվել են հսկա գիշատիչ դինոզավրերը, որոնց համապատասխան տեսակը գրանցված չի եղել ժամանակակից ցամաքային էկոհամակարգում:
Մարոկկոյի հարավարևելյան հատվածում՝ Ալժիրի հետ սահմանի մոտակայքում գտնվող ժայռային կազմավորումներում հայտնաբերված բրածոների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ շրջանում մեծ թվով մսակեր դինոզավրեր, թռչող գիշատիչ սողուններ և կոկորդիլոսանման արարածներ են ապրել: Այդ բոլոր կենդանատեսակները գոյակցել են միասին: Նշվում է, որ այն ժամանակ այդ տարածքը խոշոր ջրային համակարգ է իրենից ներկայացրել և ոչ թե անապատ:
Հնէաբան Նիզար Իբրահիմի խոսքով, որին հաճախ անվանում են «իրական կյանքի Ինդիանա Ջոնս», այդ վայրն իսկապես խորհրդավոր է, քանի որ սովորաբար խոշոր էկոհամակարգերում ներկայացված են լինում բուսակեր կենդանիներ, ոչ թե գիշատիչներ, որոնք, իրենց հերթին, տարբեր չափսերի են եղել: Սակայն անհավանական է, որ մեծ գիշատիչներն այդ շրջանում կերել են մյուսներին: Իբրահիմի խոսքով՝ նրանք, հավանաբար, սնվել են հսկա ձկներով, որոնք բազմացել են գետերում: